Լրահոս

«Արսենալը» դժվարին հաղթանակ տարավ «Էվերտոնի» նկատմամբ

Անգլիայի առաջնության 27-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» տանը 3։2 հաշվով առավելության հասավ «Էվերտոնի» նկատմամբ։

Առաջին խաղակեսն ավարտվեց 2:2 հաշվով, իսկ ընդմիջումից հետո դաշտի տերերը հասան կամային հաղթանակի: 

Լոնդոնցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որն այժմ «Լեսթերի» անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդիի հետ 17 գոլով գլխավորում է Պրեմյեր լիգայի ռմբարկուների ցուցակը։

59-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ պորտուգալացի կիսապաշտպան Անդրե Գոմեշը, որն «Էվերթոնի» կազմում առաջին հանդիպումն անցկացրեց ծանր վնասվածքից հետո: 26-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտից բացակայում էր նախորդ տարվա նոյեմբերից, երբ ոտքի կոտրվածք էր ստացել Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ խաղում: 

Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 37 միավոր և բարձրացավ 9-րդ տեղ։ Կառլո Անչելոտիի գլխավորած «Էվերտոնը» 36 միավորով 11-րդն է։

Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր

«Արսենալ» - «Էվերտոն»՝ 3։2

Էդվարդ Նկետիա, 27, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 33, 46 – Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 1, Ռիչարլիսոն, 45+4




Լուրեր թեմայից