Լրահոս

Իկարդին սկանդալ է սարքել «Բորուսիայի» դեմ խաղից առաջ

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղից (1:2) առաջ վիճաբանություն է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ։

Soccercink-ի հաղորդմամբ, 27-ամյա ֆուտբոլիստը բարկացել է՝ իմանալով, որ ընդգրկված չէ փարիզցիների մեկնարկային կազմում։ Նա զայրույթից մի քանի աթոռ է շրջել։ Նշվում է նաև, որ Փարիզ վերադառնալիս Իկարդին ոչ մեկի հետ չի շփվել։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 28 հանդիպման, դարձել 19 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Միլանի «Ինտերին», իսկ փարիզյան ակումբի կազմում խաղում է վարձավճարով։





Լուրեր թեմայից