Լրահոս

«Բարսելոնայի» նախագահի առջև փակցրել են «Ռեալի» տարբերանշանը (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն «Էյբարի» դեմ Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի տնային խաղում (5:0) հայտնվել է տհաճ իրավիճակում, հաղորդում է Mundo Deportivo-ն։

«Կամպ Նոու» ստադիոնի տրիբունայում՝ ակումբների նախագահների համար նախատեսված վայրում, 57-ամյա պաշտոնյայի առջևում գտնվող գովազդային վահանակի վրա փակցված է եղել Մադրիդի «Ռեալի» տարբերանշանը։ Դեռևս հայտնի չէ, թե ինչպես և ինչ հանգամանքներում է այն հայտնվել այդտեղ։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» և «Ռեալը» հաջորդ շաբաթ կանցկացնեն մրցաշրջանի երկրորդ Էլ կլասիկոն։ Սկզբունքային մրցակիցների հանդիպումը տեղի կունենա մարտի 1-ին Մադրիդում և կսկսվի Երևանի ժամանակով կեսգշերին։

բռ.jpg (77 KB)




Լուրեր թեմայից