Լրահոս

Հենրիխ Մխիթարյանը՝ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դարձավ «Լեչեի» դեմ Իտալիայի առաջնության 25-րդ տուրի տնային խաղում։

13-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի ավագը գոլային փոխանցում կատարեց թուրք կիսապաշտպան Չենգիզ Ունդերին, իսկ 38-րդ րոպեին հաշիվը դարձրեց 2:0: Ընթանում է առաջին խաղակեսը: «Ռոման» հաղթում է 2:0 հաշվով: 

Իտալիայի ընթացիկ առաջնությունում 31-ամյա Մխիթարյանն անցկացնում է 12-րդ հանդիպումը և խփեց 5-րդ գոլը:




Լուրեր թեմայից