Լրահոս

Ռամոսը կարող է բաց թողնել Էլ կլասիկոն

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսին որակազրկում է սպառնում մրցավարներին քննադատելու համար, հայտնում է Mundo Deportivo-ն։

Իսպանիայի առաջնության վերահսկիչ-կարգապահական հանձնաժողովը քննության կառնի 33-ամյա պաշտպանի՝ «Լեգանեսի» դեմ Լա լիգայի 25-րդ տուրի արտագնա խաղից (0:1) հետո արված հայտարարությունները։ Ռամոսը դժգոհել էր հանդիպման գլխավոր մրցավար Խոսե Էրնանդես Էրնանդեսի կատարած աշխատանքից և նշել, որ զայրացած է նրա գործողություններից։

Իսպանացի ֆուտբոլիստը կարող է բաց կթողնել կատալոնական «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի տնային հանդիպումը, որը կկայանա մարտի 1-ին։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռամոսը «Ռեալի» կազմում անցկացրել է 31 խաղ և դարձել 7 գոլի հեղինակ։




Լուրեր թեմայից