Լրահոս

«Ուրարտուն» վերսկսել է մարզումները

Երևանի «Ուրարտուն» եռօրյա հանգստից հետո վերադարձել է մարզումներին։ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը շարունակում է նախապատրաստվել սեփական մարզաբազայում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 

Ընդհանուր խմբին է միացել նաև վենեսուելացի պաշտպան Ռուբեն Ռամիրեսը, որը մարզվում է որոշ սահմանափակումներով։

Հիշեցնենք, որ ձմեռային դադարից հետո «Ուրարտուն» Հայաստանի Բարձրագույն խմբում առաջին հանդիպումը կանցկացնի առաջատար Վանաձորի «Լոռիի» հետ։ Խաղը տեղի կունենա մարտի 2-ին Երևանում և կմեկնարկի ժամը 17։00-ին։

Հայաստանի ընթացիկ առաջնության 15-րդ տուրից հետո «Ուրարտուն» 17 միավորով 8-րդ տեղում է։

Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն




Լուրեր թեմայից