Լրահոս

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Վուլվերհեմփթոնը» վստահ հաղթանակներ տարան

Անգլիայի առաջնության 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուոթֆորդի» դարպասը։

Տանտերերի կազմում իր առաջին գոլը հեղինակեց պորտուգալացի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը, որը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել օրեր առաջ։ Մանչեսթերցիներից աչքի ընկան նաև ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը և 18-ամյա անգլիացի Մեյսոն Գրինվուդը։

Այս հաղթանակից հետո Ուլե Գունար Սուլշերի թիմը վաստակեց 41 միավոր և բարձրացավ 5-րդ տեղ։ «Ուոթֆորդը» 24 միավորով մնաց նախավերջին՝ 19-րդ տեղում։

«Վուլվերհեմփթոնը» տանը նույնպես 3։0 հաշվով հաղթեց հետնապահ «Նորվիչին»։ Տանտերերի կազմում առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան, որը ճանաչվել էր Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի առաջին շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։

«Վուլվերհեմփթոնը» վաստակեց 39 միավոր և բարձրացավ 8-րդ տեղ։ «Նորվիչը» 18 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ուոթֆորդ»՝ 3։0

Բրունո Ֆերնանդեշ, 42 (11 մ), Անտոնի Մարսիալ, 58, Մեյսոն Գրինվուդ, 75

«Վուլվերհեմփթոն» - «Նորվիչ»՝ 3։0

Դիոգու Ժոտա, 19, 30, Ռաուլ Խիմենես, 50




Լուրեր թեմայից