Լրահոս

«Բարսելոնան» ևս 1 ֆուտբոլիստ կորցրեց

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Սերժի Ռոբերտոն 3-4 շաբաթով կբացակայի խաղադաշտից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

28-ամյա իսապանացու մոտ ախտորոշվել է ծնկի ջլային վնասվածք, որի պատճառով նա չի կարող օգնել թիմին փետրվարի 25-ին կայանալիք իտալական «Նապոլիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում, ինչպես նաև Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի մրցավեճում, որը կկայանա մարտի 1-ին։

Ընթացիկ մրցաշրջանում Ռոբերտոն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 29 հանդիպում, դարձել մեկ գոլի ու երկու արդյունավետ փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ գործում է մինչև 2022-ի ամառ։

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» կազմում վնասվածքներ ունեն նաև ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, ֆրանսիացի կիսապաշտպան Ուսման Դեմբելեն և իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան։




Լուրեր թեմայից