Լրահոս

«Բարսելոնայի» հայտացուցակը «Նապոլիի» դեմ խաղում (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը հրապարակել է թիմի հայտացուցակը իտալական «Նապոլիի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղի համար։

Հայտավորված 21 ֆուտբոլիստների ցուցակից վնասվածքի պատճառով բացակայում են ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, ֆրանսիացի կիսապաշտպան Ուսման Դեմբելեն և իսպանացի պաշտպաններ Սերժի Ռոբերտոն ու Ժորդի Ալբան։ Հայտացուցակում տեղ է գտել նաև օրեր առաջ իսպանական «Լեգանեսից» տեղափոխված դանիացի հարձակվող Մարտին Բրեյթուեյթը։

Դարպասապահներ. Տեր Շտեգեն, Նետո, Պենյա

Պաշտպաններ.  Սեմեդու, Պիկե, Լանգլե, Ումտիտի, Ֆիրպո, Արաուխո, Ակիեմե

Կիսապաշտպաններ. Ռակիտիչ, Բուսկետս, Արտուր, Վիդալ, Դե Յոնգ, Պուչ, Կոլյադո,

Հարձակվողներ.  Մեսի, Գրիզման, Բրեյթուեյթ, Ֆատի

Հիշեցնենք, որ «Նապոլի» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա փետրվարի 25-ին և կսկսվի Երևանի ժամանակով կեսգիշերին։




Լուրեր թեմայից