Լրահոս

«Լացիոն» գոլառատ խաղում հաղթեց «Ջենոային»

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում Հռոմի «Լացիոն» արտագնա խաղում 3։2 հաշվով առավելության հասավ «Ջենոայի» նկատմամբ։

«Լացիոյի» կազմում հերթական գոլը խփեց իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն, որն A Սերիայի ընթացիկ մրցաշրջանում գոլերի թիվը հասցրեց 27-ի: Իմոբիլեն կրկնեց Անտոնիո Անջելիլոյի ռեկորդը, որը 25 տուրերում նույնքան գոլ էր խել 1958/1959 մրցաշրջանում։

Այս հաղթանակից հետո «Լացիոն» 59 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը և մեկ միավոր հետ է առաջատար Թուրինի «Յուվենտուսից», որն այս տուրում 2։1 հաշվով հաղթել էր ՍՊԱԼ-ին։

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Ջենոա» - «Լացիո»՝ 2։3

Ֆրանչեսկո Կասատա, 57, Դոմենիկո Կրիշիտո, 89 (11 մ) – Ադամ Մարուշիչ, 2, Չիրո Իմոբիլե, 51, Դանիլո Կատալդի, 71




Լուրեր թեմայից