Լրահոս

«Բարսելոնայի» նախագահը չի պատրաստվում հրաժարական տալ

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն, չնայած երկրպագուների պահանջներին, մտադիր չէ լքել իր պաշտոնը։

Mundo Deportivo-ի փոխանցմամբ, 57-ամյա պաշտոնյան մինչև պաշտոնավարման ժամկետը լրանալը (2021թ․) պատրաստվում է ղեկավարել կատալոնական ակումբը։ Բացի այդ, նա դրական է գնահատում իր գործունեությունը նախագահի պաշտոնում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բարտոմեուն կորցրել է տնօրենների խորհրդի վստահությունը, ինչի պատճառով կարող է նշանակվել նախագահի արտահերթ ընտրություններ։

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» և «Էյբարի» միջև նախօրեին կայացած հանդիպման (5:0) ընթացքում «Կամպ Նոու» ստադիոնում հավաքված երկրպագուները պահանջել են ակումբի նախագահի հրաժարականը։




Լուրեր թեմայից