Լրահոս

«Էյբարը» շնորհավորել է Մեսիին (ֆոտո)

Իսպանական «Էյբարը» պոկեր ձևակերպելու առթիվ շնորհավորել է կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին։

32-ամյա ֆուտբոլիստն «Էյբարի» հետ Լա լիգայի 25-րդ տուրի խաղում դարձել էր 4 գոլի հեղինակ՝ խփելով կարիերայի 626-րդ գոլը։

«Մենք տանում ենք քեզ և տառապում քեզանից։ Բայց ստիպված պետք է լուծենք այդ խնդիրը, այլ ճար չունենք։ Ծափահարություններ Մեսիին»,- սոցցանցերում գրել է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիրը կարիերայի ընթացքում «գոլ+փոխանցում» հաշվարկով ունի 1002 միավոր։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 20 խաղում Մեսին դարձել է 18 գոլի հեղինակ։




Լուրեր թեմայից