Լրահոս

Ազարը կարող է բաց թողնել 2 ամիս

Մադրիդի «Ռեալի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի վնասվածք լուրջ է, հայտնում է As-ը։

Բժշկական հետազոտությունից հետո 29-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ոտքի ոտնաթաթի ոսկորի ճաք։ Վերականգնվելու համար բելգիացուց կարող է պահանջվել մոտ երկու ամիս։

Հիշեցնենք, որ Ազարը վնասվածք էր ստացել «Լևանտեի» դեմ Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի խաղում (0:1), որտեղ հանդես էր եկել մեկնարկային կազմում և փոխարինվել  67-րդ րոպեին: Նա վերջերս էր վերականգնվել վնասվածքից և եռամսյա բացակայությունից հետո խաղադաշտ վերադարձել փետրվարի 16-ին։

Արքայական ակումբը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում փետրվարի 26-ին մրցելու է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ, իսկ Լա լիգայի 26-րդ տուրում մարտի 1-ին հանդիպելու է կատալոնական «Բարսելոնային»։




Լուրեր թեմայից