Լրահոս

Անչելոտի․ Գվարդիոլան շատ գիտելիք է տվել Արտետային

Անգլիական «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Արսենալի» դեմ Անգլիայի առաջնության 27-րդ տուրի խաղից առաջ խոսել է նոնդոնյան ակումբը գլխավորող Միկել Արտետայի մասին։

«Միակ բանը, որ չի հերիքում Միկելին, փորձն է։ Կարծում եմ, որ ֆուտբոլիստները հարգում են նրան։ Բոլորս էլ անցել ենք այդ ճանապարհով։ Փորձը գալիս է ժամանակի ընթացքում։

Արտետան սովորել է ֆանտաստիկ մասնագետի մոտ։ Գվարդիոլան շատ գիտելիք է տվել նրան»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ Արտետան դեկտեմբերի 20-ին «Արսենալի» հետ կնքել էր 3․5 տարվա պայմանագիր։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Արսենալը» 34 միավորով 11-րդ տեղում է։

«Արսենալ» - «Էվերթոն» խաղը տեղի կունենա փետրվարի 23-ին՝ Երևանի ժամանակով 20:30:-ին:




Լուրեր թեմայից