Լրահոս

Սեղանի թենիսի Հայաստանի չեմպիոնները (ֆոտո)

Հայաստան մարզական միությունում փետրվարի 23-ին ավարտվել է սեղանի թենիսի Հայաստանի առաջնությունը, փոխանցում է TopSports.am-ի թղթակիցը:

Տղամարդկանց մենախաղում Հայաստանի չեմպիոն է դարձել Վարուժան Բաղդասարյանը, իսկ կանանց պայքարում ամենաուժեղը Ռուբինա Վարդանյանն էր:

Ռուբինա Վարդանյանը կանանց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 8-րդ տարին անընդմեջ:

Վարուժան Բաղդասարյանը Հայաստանի չեմպիոն է դարձել նաև զուգախաղում, որտեղ հանդես է եկել Մելքոն Հովհաննիսյանի հետ: Կանանց զուգախաղում հաղթել է Հասմիկ Մաթևոսյան – Միլենա Ասոյան զույգը:




Լուրեր թեմայից