Լրահոս

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները «Նապոլիի» հետ խաղից առաջ կհետազոտվեն

Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն իտալական «Նապոլիի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի խաղից առաջ հետազոտության կենթարկվեն, հայտնում է Marca-ն։

Իսպանիայի գործող չեմպիոնը փետրվարի 24-ին կժամանի Նեապոլ։ Օդանավակայանում հատուկ մասնագետները կչափեն կատալոնացիների ջերմությունը և նրանք, ովքեր կունենան բարձր ջերմություն, անմիջապես կհոսպիտալացվեն։

Անվտանգության միջոցառումներն անցկացվելու են կորոնավիրուսից խուսափելու համար։

Ավելի վաղ Իտալիայի իշխանությունների որոշմամբ հետաձգվել էին A Սերիայի 4 հանդիպումներ, որոնք պետք է տեղի ունենային փետրվարի 23-ին:

Հիշեցնենք, որ առաջին իտալացին, որի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել, սիրողական լիգայում հանդես եկող 38-ամյա ֆուտբոլիստ է։ Այժմ նա ծանր, բայց կայուն վիճակում գտնվում է հիվանդանոցում։ Մինչև օրս Իտալիայում կորոնավիրուսով վարակվել է 29 մարդ, որոնցից երկուսը մահացել են:




Լուրեր թեմայից