Լրահոս

Սիմոն Մարտիրոսյանը՝ տարվա 2-րդ լավագույն ծանրորդ

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) վարկածով ճանաչվել է 2019 թվականի երկրորդ լավագույն ծանրորդ:

IWF-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում 22-ամյա Մարտիրոսյանը հավաքել է 5.514 ձայն և զիջել միայն վրացի Լաշա Տալախաձեին (+109 կգ): Ռիո-2016 օլիմպիական չեմպիոնը ստացել է 17.084 ձայն:

Տարվա լավագույն ծանրորդի կոչմանը հավակնում էին նաև Օմ Յու Չոլը (55 կգ, Հյուսիսային Կորեա), Շի Ժիյոնգը (73 կգ, Չինաստան) և Լյու Սիայունը (81 կգ, Չինաստան):

Հիշեցնենք, որ 2019 թվականին Սիմոն Մարտիրոսյանը դարձել էր աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև հաղթել էր Եվրոպայի մինչը 23 տարեկանների առաջնությունում։

109 կգ քաշային կարգում աշխարհի բոլոր ռեկորդները (պոկում ու հրում վարժություններում ու երկամարտում) պատկանում են Սիմոն Մարտիրոսյանին:




Լուրեր թեմայից