Լրահոս

Տարվա առաջին մեդալը՝ սամբոյում (ֆոտո)

Մինսկում անցկացվող Բելառուսի բաց առաջնության մարտական սամբոյի 82 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Պետրոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Սա այս տարվա առաջին A դասի վարկանիշային մրցաշարն է սամբիստների համար:

Փետրվարի 21-ին մրցագորգ դուրս կգան մարզական սամբոյի 82 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Գրիգորյանն ու Վահագն Չալյանը, իսկ 57 կգ քաշային Արմեն Մնացականյանը մեդալի համար կպայքարի մարտական սամբոյում:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնող չորս մարզիկն էլ արցախցի են, պատվիրակության ղեկավարն է Էռնեստ Միրզոյանը, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիա մամուլի ծառայությունը:




Լուրեր թեմայից