Լրահոս

NHL-ի ակումբը պատժել է Բոգոսյանին

Հոկեյի ազգային լիգայում (NHL) հանդես եկող ամերիկյան «Բաֆալոն» ժամանակավորապես որակազրկել է հայ պաշտպան Զակ Բոգոսյանին՝ երկրորդ թիմ տեղափոխվելուց հրաժարվելու պատճառով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ 29-ամյա հոկեյիստը հայտնվել էր դրաֆթում, սակայն նրա նկատմամբ 24 ժամվա ընթացքում ոչ մի ակումբ հետաքրքրություն չի ցուցաբերել:

Հիշեցնենք, որ NHL-ի ընթացիկ առաջնությունում Բոգոսյանն անցկացրել է 19 հանդիպում և հավաքել 5 (1+4) միավոր:


 




Լուրեր թեմայից