Լրահոս

Տալին. Սլավիկ Հայրապետյանը 4-րդն է

Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը չորրորդ տեղն է գրավել Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացված Tallink Hotels Cup 2020 միջազգային մրցաշարում:

Կարճ և ազատ ծրագրերի համագումարում 23-ամյա գեղասահորդը վաստակել է 202.91 միավոր: Տղամարդկանց մենասահքին մասնակցել են 12 գեղասահորդներ:

Հիշեցնենք, որ հունվարին Հայրապետյանը մասնակցել էր Ավստրիայի Գրաց քաղաքում անցկացված գեղասահքի Եվրոպայի առաջնությանը, որտեղ գրավել էր 18-րդ տեղը:




Լուրեր թեմայից