Լրահոս

Պատերա՞զմ, ուրեմն պատերազմ

Karen Poghosyan
կայքում

«Ես ամբողջովին վստահում եմ ղեկավարությանը»,- պատասխանեց Գվարդիոլան, երբ մեկ ամիս առաջ լրագրողը նրան հարցրեց ՈւԵՖԱ-ի հետաքննության մասին՝ կապված ակումբի ֆինանսական ֆեյր-փլեյի խախտումների հետ (ՖՖՓ): Իսկ արդեն փետրվարի սկզբին գերմանական հեղինակավոր Der Spiegel-ը հաղորդագրություն տարածեց՝ հիմնվելով իր աղբյուրների վրա, որ «Մանչեսթեր Սիթիին» երկու տարի ՈւԵՖԱ-ի հովանու ներքո խաղերից որակազրկում է սպառնում, ինչը դրանից երկու շաբաթ անց պաշտոնապես հայտարարեց ՈւԵՖԱ-ն:  Մի կարևոր մեջբերում.  Der Spiegel-ը և Պորտուգալիայի քաղաքացի Ռուի Պինտուն, ով Football leaks-ի հիմնադիրներից է, հենց այս երկուսի շնորհիվ հանրությունը իմացավ «Ման. Սիթիի» ղեկավարության գաղտնի էլեկտրոնային հաղորդագրությունների մասին:  Որպեսզի չձանձրացն եմ հարգելի ընթերցողիս տարբեր հաշվետվություններով, նշեմ, որ տարբեր ժամանակահատվածներում «Ման. Սիթին» սխալ թվեր է ներկայացրել ՈւԵՖԱ, օրինակ՝  2013/2014 մրցաշրջանում անգլիական ակումբը ստացել է 57 միլիոն ֆունտ որպես հովանովոր հանդիսացող «Էթիհադ» ընկերության կողմից, բայց գաղտնի նամակագրությունից հայտնի է դարձել, որ այդքանից միայն 8 միլիոն ֆունտն է փոխանցել «Էթիհադը», և այսպես մի քանի մրցաշրջան: Բայց այստեղ մի հարց է առաջանում. բա՞ ՊՍԺ-ն... չէ որ անալոգային իրավիճակոմ է նաև Փարիզի ակումբը, այ այստեղ ի հայտ է գալիս մեկ այլ կարևոր հանգամանք, ուրեմն այսպես.

Ասել, որ «Ման. Սիթին» ու ՈւԵՖԱ ն իրար չեն սիրում, կնշանակի ոչինչ չասել:

Սայմն Կլիֆֆ

«Մանչեսթեր Սիթիի» փաստաբանական գրասենյակի ղեկավարն է Սայմոն Կլիֆը: Հենց նա 2008-ին օգնեց Աբու-Դաբիի թագավորական ընտանիքին գնել ակումբը: Football Leaks-ի վերծանած հաղորդագրություններից երկուսը ուղղակի մեխ են խրում «Ման. Սիթիի» պաշտպանության գործում: Սայմոն Կլիֆն անձնական հաղորդագրությունով գրում է, որ «ակումբը կծախսի 30 միլիոն աշխարհի 50 լավագույն իրավաբաններին վարձելու համար և 10 տարի դատական գործընթացի մեջ կլինի ՈւԵՖԱ-ի հետ, քան կհետևի ՖՖՓ-ի կանոններին»: Մյուսը, որը իմ կարծիքով էլ ավելի կարևոր է. «Մեկը գնաց, մնացին վեցը». դա  Սայմոն Կլիֆը գրել էր ՖՖՓ-ի հանձնաժողովի նախագահ Ժան-Լյուկ Դեհանեյի մասին, ով 73 տարեկան հասակում վախճանվել էր: Իսկ հիմա այդ հանձնաժողովը գլխավորում է Բելգիայի նախկին վարչապետ, Դեհանեյի կուսակից ու ընկեր Իվ Լետերմը, ու այսքանից հասկանալի է դառնում ՖՖՓ-ի սկզբունքայինությունը «Սիթիի» գործի հետ կապված:

Ժան-Լյուկ Դահանեն և Իվ Լետերմը

Անգլիական ակումբը դեռ կդիմի CAS (Մարզական արբիտրաժային դատարան), նույնիսկ հայտնի է դարձել ակումբի ծրագրերի անվանումները՝ CAS1, CAS2, ու գործը կարող է ձգձգվել, բայց այս ամոթալի պատմության մեջ տուժում են ֆուտբոլասերները, ֆուտբոլիստները: Ցավալի կլինի ՉԼ-ում չտեսնել Պեպ Գվարդիոլայի թիմին:

Ամեն ինչից զատ, սա դրամա է, ֆուտբոլ խաղը, վաղուց միայն խաղադաշտի խաղ չէ, կաբինետներում ավելի ուժեղ խաղեր են ընթանում...

Հիվանդացեք միայն ֆուտբոլով                     

 Կարեն Պողոսյան




Լուրեր թեմայից