Լրահոս

ԵԱ․ Գևորգ Մխեյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում

Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Մխեյանը (70 կգ), որն Իտալիայի մայրաքաղաք Հռոմում շարունակվով ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էր ստացել, հաղթեց առաջին սփոփիչ գոտեմարտում։

Հայ ըմբիշը 12։2 հաշվով վստահ հաղթանակ տարավ բելառուս Վիկտոր Սերադայի նկատմամբ։ Երկրորդ սփոփիչ գոտեմարտում նա կմրցի ուկրաինացի Օլեքսեյ Բորուտայի հետ, իսկ հաղթանակի դեպքում բրոնզե մեդալի համար կգոտեմարտի մոլդովացի Միխայիլ Սավայի հետ:

Նախօրեին Գևորգ Մխեյանը որակավորման փուլում 8:15 հաշվով պարտություն էր կրել ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաևից, որը դուրս էր եկել եզրափակիչ։

Հայաստանի թիմի կազմում փետրվարի 15-ին պայքարը կսկսեն նաև Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Մարզպետ Գալստյանը (92 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ)։

Փետրվարի 14-ին պայքարի մեջ էին մտել Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), (70 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Սարգիս Հովսեփյանը (97 կգ), որոնք պարտություն են կրել։ Միհրան Ջաբուրյանը (57 կգ) պարտություն կրեց կիսաեզրափակիչում և փետրվարի 15-ին կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ։ Նրա մրցակիցը դեռևս հայտնի չէ։

Եվրոպայի առաջնությունը կավարտվի փետրվարի 16-ին:

Ֆոտո՝ ՀԱՕԿ




Լուրեր թեմայից