Լրահոս

Լա լիգայի նախագահն ակնարկել է, որ պետք է պատժել նաև ՊՍԺ-ին

Իսպանական Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը չի թաքցրել ուրախությունը՝ կապված «Մանչեսթեր Սիթիին» եվրագավաթներից հեռացնելու որոշման հետ։ Ավելի վաղ նա բազմիցս հայտարարել էր, որ անգլիական ակումբն ու ֆրանսիական ՊՍԺ-ն պետք է որակազրկվեն։

«ՈւԵՖԱ-ն վերջապես վճռական որոշումներ է կայացնում։ Ֆինանսական ֆեյր-փլեյի կանոններին հետևելը չափազանց կարևոր է ֆուտբոլի ապագայի համար։ Մենք երկար ժամանակ հորդորում էինք պատժամիջոցներ կիրառել «Մանչեսթեր Սիթիի» և ՊՍԺ-ի նկատմամբ։ Լավ է ուշ, քան երբեք»,- թվիթերյան էջում գրել է Տեբասը։

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ ֆինանսական ֆեյր-փլեյը խախտելու համար «Մանչեսթեր Սիթին» հաջորդ 2 մրցաշրջաններում զրկվել է Չեմպիոնների լիգայում և Եվրոպա լիգայում հանդես գալու իրավունքից։




Լուրեր թեմայից