Լրահոս

«Մանչեսթեր Սիթին» կարող է հեռացվել Պրեմյեր լիգայից

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության ղեկավարությունը կարող է պատժել «Մանչեսթեր Սիթիին» ֆինանսական ֆեյր-փլեյը խախտելու համար։ ՈւԵՖԱ-ն այդ պատճառով անգլիական ակումբին զրկել է Չեմպիոնների լիգայում և Եվրոպա լիգայում հանդես գալու իրավունքից։

The Independent-ի փոխանցմամբ՝ նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ յուրաքանչյուր ակումբ պարտավոր է ֆինանսական հաշվետվություն ներկայացնել։ Ստեղծված իրավիճակից ելնելով, Պրեմյեր լիգայի ղեկավարությունը եկամուտների գերագնահատման պատճառով մտադիր է «Մանչեսթեր Սիթիին» զրկել մրցաշարին մասնակցելու հնարավորությունից։

Նշվում է նաև, որ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը կարող է հայտնվել անգլիական չորրորդ դիվիզիոնում։

Հիշեցնենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնության 25-րդ տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 51 միավորով երկրորդ տեղում է և առաջատար «Լիվերպուլից» հետ է 22 միավոր, իսկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում հանդիպելու է Մադրիդի «Ռեալի» հետ։




Լուրեր թեմայից