Լրահոս

Լեմպարդ. Ինձ չի հետաքրքում, թե որքան են վճարել Կեպայի համար

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը բացատրել է, թե ինչու է նախորդ երկու խաղերում թիմի իսպանացի դարպասապահ Կեպա Արիսաբալագային թողել պահեստայինների նստարանին։

«Ես պարտավոր էի այդպիսի ընտրություն կատարել։ Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրը պատրաստ լինի ամեն ինչին։ Ես ստիպված չէի Կեպայի հետ երկար քննարկել այդ հարցը, քանի որ նա լավ արձագանքեց դրան։ Ինձ չի հետաքրքրում, թե որքան են վճարել նրա համար, կարևորն այն է, թե ինչպես ես դու մարզվում»,- անգլիացի մասնագետի խոսքը փոխանցում է Football.london-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լեմպարդը կորցրել է Կեպայի հանդեպ վստահությունը և հույսեր չի կապում նրա հետ։

Հիշեցնենք, որ «Չելսին» 2018 թվականին 25-ամյա դարպասապահի տրանսֆերի համար վճարել է 80 միլիոն եվրո։

 




Լուրեր թեմայից