Լրահոս

«Դիլիջանը» համալրվել է երկու ֆուտբոլիստներով (ֆոտո)

Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Դիլիջանը» երկու նորեկ ունի, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Թիմին են միացել 22-ամյա դարպասապահ Դավիթ Ազատյանը և 20-ամյա ռուս պաշտպան Դանիլ Սվիրիդովը։

31-ամյա հարձակվող Սեմյոն Մուրադյանը երկարաձգել է պայմանգիրը հայկական ակումբի հետ։

Հիշեցնենք, որ Առաջին խմբի 16-րդ տուրից հետո «Դիլիջանը» 7 միավորով 15-րդ տեղում է։

Դավիթ Ազատյան.jpg (207 KB)

Ֆոտո՝ «Դիլիջանի» մամուլի ծառայություն




Լուրեր թեմայից