Լրահոս

Որքա՞ն եկամուտ կկորցնի «Մանչեսթեր Սիթին» եվրագավաթներին չմասնակցելու պատճառով

Բրիտանացի ֆինասնական վերլուծաբանները հաշվել են, թե որքան եկամուտ կկորցնի «Մանչեսթեր Սիթին»՝ եվրագավաթներին չմասնակցելու դեպքում։ ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ ֆինանսական ֆեյր-փլեյը խախտելու համար անգլիական ակումբը 2 մրցաշրջանով զրկվել է Չեմպիոնների լիգայում և Եվրոպա լիգայում հանդես գալու իրավունքից։

Sky Sports-ի հաղորդմամբ, ենթադրվում է, որ այդ պարագայում «Մանչեսթեր Սիթին» ամեն տարի կարող է կորցնել նվազագույնը 150 միլիոն ֆունտ սթերլինգ։ Այդ գումարը ներառում է Չեմպիոնների լիգայի մասնակցության համար վճարները, տոմսերի վաճառքից ստացած եկամուտները և որոշ հովանավորների համագործակցության հնարավոր դադարեցումը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» ստիպված կլինի նաև 30 միլիոն եվրո տուգանք վճարել փաստերն ՈւԵՖԱ-ից թաքցնելու համար։ Այս մրցաշրջանում Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում մրցելու է Մադրիդի «Ռեալի» հետ։




Լուրեր թեմայից