Լրահոս

Պաու Գազոլը մտադիր է մասնակցել Օլիմպիական խաղերին

Աստղային բասկետբոլիստ Պաու Գազոլը մտադիր է Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին, տեղեկացնում է ESPN-ը։

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կրկնակի չեմպիոնը 2019 թվականի մարտին պայմանագիր էր կնքել «Միլուոկի Բաքսի» հետ։ Ամերիկյան ակումբի կազմում նա մասնակցեց ընդամենը 3 հանդիպման, ինչից հետո կոճի ծանր վնասվածք ստացավ և մինչև մրցաշրջանի ավարտը դուրս մնաց շարքից։

Նախորդ տարվա ամռանը 39-ամյա իսպանացին պայմանագիր կնքեց «Պորտլենդի» հետ, սակայն նոյեմբերի 20-ին հեռացավ թիմից՝ ոչ մի հանդիպում չանցկացնելով թիմի կազմում։

Նախորդ անգամ նա խաղահրապարակ է դուրս եկել 2019-ի մարտին։

Հիշեցնենք, որ նախորդ երեք Օլիմպիական խաղերում Գազոլը Իսպանիայի հավաքականի հետ նվաճել է 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ։ Իսպանացի հանրահայտ բասկետբոլիստը 4 անգամ մասնակցել է Օլիմպիական խաղերին (2004, 2008, 2012 և 2016 թթ․)։

Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:




Լուրեր թեմայից