Լրահոս

Մոուրինյո․ Ալին հասկանում է, որ իր կատակը հիմարություն էր

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, որ առանձնազրույց է ունեցել թիմի անգլիացի կիսապաշտպան Դելե Ալիի հետ, որն ավելի վաղ հայտնվել էր ռասիստական սկանդալի կենտրոնում։ 23-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերում հրապարակել էր տեսանյութ, որտեղ կատակել էր Չինաստանում այս օրերին բռնկված կորոնովիրուսի մասին, ինչպես նաև նկարահանել էր ասիական արտաքինով տղամարդուն։

«Մենք Ալիի հետ քննարկեցինք իրավիճակը։ Չեմ կարծում, որ նրան պետք է ինչ-որ կերպ պատժել։ Նա շատ լավ տղա է և թիմում ունի ասիացի ընկեր, որին շատ է սիրում։

Այնտեղ որևէ մեկին վիրավորելու միտում չի եղել։ Ալին անմիջապես հրապարակայնորեն ներողություն է խնդրել։ Կարծում եմ, որ նա դաս է քաղել և գիտակցել է, որ իր կատակը հիմարություն էր»,- պորտուգալացի մասնագետի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի հետևանքով մահացել է ավելի քան 1500 մարդ, իսկ վարակվածների թիվը գերազանցում է 67 հազարը։




Լուրեր թեմայից