Լրահոս

Դորտմունդի «Բորուսիան» Բունդեսլիգայի ռեկորդ է կրկնել

Դորտմունդի «Բորուսիան» Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ Գերմանիայի առաջնության 22-րդ տուրի խաղի (4:0) արդյունքում սահմանել է Բունդեսլիգայի ռեկորդ է, տեղեկացնում է Opta-ն։

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում դորտմունդցիները գոլերի թիվը հասցրեցին 63-ի, ինչի շնորհիվ Լյուսիեն Ֆավրի գլխավորած թիմը կրկնեց Մյունխենի «Բավարիայի» (1973/1974) և «Համբուրգի» (1981/1982) ցուցանիշները։ Նախկինում միայն այդ ակումբներին էր հաջողվել 22 տուրերում խփել այդքան գոլ։

Հիշեցնենք, որ այդ հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակեց 42 միավոր և հավասարվեց երկրորդ տեղում ընթացող «Լայպցիգին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել։




Լուրեր թեմայից