Լրահոս

Ռայոլա․ Ես լուրջ խնդիրներ ունեմ, Իբրահիմովիչը գալիս է

Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան պատմել է, թե ինչպես է շվեդ ֆուտբոլիստը շփվում իր հետ։

«Կներեք, տղաներ, ես լուրջ խնդիրներ ունեմ․ ․ ․ Իբրահիմովիչը գալիս է։ Նախորդ անգամ նա հարվածեց ինձ։ Ես մինչև հիմա զգում եմ այդ ցավը։ Ահա, սկսվեց»,- կատակել է Ռայոլան։

Այդ պահին Իբրահիմովիչն անցավ գործակալի կողքով և ձեռքով հարվածեց նրան, ինչից հետո վերջինս ասաց․ «Տեսնու՞մ եք. ես գիտեի, որ այսպես է լինելու»։

Տեսանյութը հրապարակվել է Sporf-ի թվիթերյան էջում։

Հիշեցնենք, որ Մինո Ռայոլան նաև իտալական «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալն է:




Լուրեր թեմայից