Լրահոս

Նեյմարի պահվածքը զայրացրել է ՊՍԺ-ի ղեկավարությանը (ֆոտո)

Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը դժգոհ է թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարի պահվածքից, հաղորդում է As-ը։

28-ամյա ֆուտբոլիստը մեկնել է Դյուսելդորֆ, որպեսզի մասնակցի հագուստի բրենդի գովազդային ֆոտոսեսիային։

Փարիզյան ակումբում հույս ունեին, որ վնասվածք ստացած բրազիլացին ամեն ինչ կանի Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ հանդիպումից առաջ վերականգնվելու համար։

Հիշեցնենք, որ «Բորուսիա» - ՊՍԺ հանդիպումը կկայանա փետրվարի 18-ին Դորտմունդում։

Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 18 հանդիպում, դարձել 15 գոլի ու 10 արդյունավետ փոխանցման հեղինակ։

 
 
 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram
 
 
 
 
 
 
 
 
 

@replay day 👊🏽🙏🏽🔥 my capsule NJR 📸 @gilcebola

Публикация от ene10ta Érre 🇧🇷 👻 neymarjr (@neymarjr)




Լուրեր թեմայից