Լրահոս

«Ռոման» պատրաստ է խզել պայմանագիրը Պաստորեի հետ

Իտալական «Ռոման» պատրաստ է ամռանը հրաժեշտ տալ թիմի արգենտինացի կիսապաշտպան Խավյեր Պաստորեին։

Il Tempo-ի տվյալներով, հռոմեացիները մտադիր են 30-ամյա ֆուտբոլիստին առաջարկել փոխադարձ համաձայնությամբ խզել պայմանագիրը։ Բանն այն է, որ արգենտինացին, որը 2018 թվականին 13 միլիոն եվրոյի չափով 5 տարվա պայմանագիր էր կնքել ակումբի հետ, վնասվածքների պատճառով բաց է թողել 29 հանդիպում (163 օր)։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Պաստորեն «Ռոմայի» կազմում մասնակցել է 13 հանդիպման և աչքի ընկել երկու գոլային փոխանցմամբ։

 




Լուրեր թեմայից