Լրահոս

Հոլանդի հերթական ռեկորդը

Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, գոլի հեղինակ դառնալով Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ Գերմանիայի առաջնության 22-րդ տուրի տնային խաղում (4:0), սահմանել է հերթական ռեկորդը։

19-ամյա ֆուտբոլիստը դարձավ Բունդեսլիգայի պատմության միակ ֆուտբոլիստը, որին հաջողվել է 8 գոլ խփել մեկնարկային 5 հանդիպումներում, հայտնում է Gracenote Live-ը։

Նախորդ ռեկորդը պատկանում էր Գերդ Մյուլերին (1963թ․) և Պակո Ալկասերին (2018թ․), որոնք Բունդեսլիգայում 7 գոլ էին խփել առաջին 5 խաղերում։

Հիշեցնենք, որ Հոլանդը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում 20 միլիոն եվրոյի դիմաց «Բորուսիա» էր տեղափոխվել ավստրիական «Զալցբուրգից»։ Դորտմունդցիների հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024-ի ամառ։

 




Լուրեր թեմայից