Լրահոս

NBA-ի «Ծագող աստղերի խաղում» ԱՄՆ-ի թիմը հաղթել է աշխարհի հավաքականին

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Ծագող աստղերի խաղում» մրցել են ԱՄՆ-ու աշխարհի հավաքականները։ ԱՄՆ-ի թիմն առավելության է հասել 151։131 հաշվով։

Ամերիկացիների կազմում ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել NBA-ի փոխչեմպիոն «Գոլդեն Սթեյտի» հարձակվող Էրիկ Պասկալը, որը հավաքել է 23 միավոր։

Աշխարհի հավաքականում ամենաադրյունավետը «Նյու Յորք Նիքսի» բասկետբոլիստ Ար Ջեյ Բարետն էր, որն իր հաշվին գրանցել է 27 միավոր։

Հիշեցնենք, որ NBA-ի «Բոլոր աստղերի հանդիպումը» կկայանա փետրվարի 17-ին Չիկագոյում։ Կմրցեն «Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսի և «Միլուոկի Բաքսի» հարձակվող Յանիս Ադետոկունբոյի թիմերը։



Լուրեր թեմայից