Լրահոս

Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Մոնպելյեն» պարտվել է «Մոնակոյին»

Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրում «Մոնպելյեն» արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվել է «Մոնակոյին»։

Հանդիպման միակ գոլը երկրորդ խաղակեսի սկզբնամասում խփել է ալժիրցի հարձակվող Իսլամ Սլիմանին, որն աչքի է ընկել ռուս կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինի փոխանցումից հետո։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Միշել Տեր-Զաքարյանի թիմը 37 միավորով 6-րդ տեղում է, իսկ «Մոնակոն» 38 միավորով 5-րդն է։

Ֆրանսիայի առաջնություն, 25-րդ տուր

«Մոնակո» - «Մոնպելյե»՝ 1։0

Իսլամ Սլիմանի, 52




Լուրեր թեմայից