Լրահոս

«Լեսթերը» ոչ ոքի խաղաց «Վուլվերհեմփթոնի» հետ

Անգլիայի առաջնության 26-րդ տուրում «Լեսթերը» մրցակցի դաշտում գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Վուլվերհեմփթոնի» հետ։

Հյուրերի կազմում երկրորդ խաղակեսում կարմիր քարտ ստացավ անգլիացի կիսապաշտպան Համզա Չոդուրին։

Այդ հանդիպումից հետո Բրենդան Ռոջերսի գլխավորած թիմը 50 միավորով երրորդ տեղում է։ «Մանչեսթեր Սիթին» 51 միավորով երկրորդն է, սակայն մեկ հանդիպում պակաս է անցկացրել։ «Վուլվերհեմփթոնը» 36 միավորով բարձրացավ 7-րդ տեղ։

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Լեսթեր»՝ 0։0

Հեռացում՝ Համզա Չոդուրի, 76 («Լեսթեր»)




Լուրեր թեմայից