Լրահոս

«Վալենսիան» ու «Աթլետիկոն» հաղթողին չպարզեցին

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվելիս 2։2 հաշվով ավարտեց «Վալենսիայի» հետ հանդիպումը։  

Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան իսպանացի կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն և գանացի Թոմաս Փարթին։

«Վալենսիայից» պատասխան գոլերը խփեցին բրազիլացի պաշտպան Գաբրիել Պաուլիստան և ֆրանսիացի կիսապաշտպան Ժոֆրեյ Կոնդոգբիան։

Մադրիդցիներն այդ խաղից հետո վաստակեցին 40 միավոր և մնացին չորրորդ տեղում։ Երրորդ տեղում ընթացող «Խետաֆեին» ունի 42 միավոր, բայց մեկ խաղ պակաս է անցկացրել։ «Վալենսիան» 38 միավորով 6-րդն է։

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Վալենսիա» - «Աթլետիկո»՝ 2։2

Գաբրիել Պաուլիստա, 40, Ժոֆրեյ Կոնդոգբիա, 59 - Մարկոս Լյորենտե, 15, Թոմաս Փարթի, 43




Լուրեր թեմայից