Լրահոս

«Բորուսիան» չորս գոլ խփեց

Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական դաշտում 4 անպատասխան գնդակ ուղարկեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դարպասը։

Տանտերերի կազմում հերթական անգամ աչքի ընկավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, որն ընթացիկ առաջնությունում խփեց 8-րդ գոլը։ Մեկական անգամ էլ գոլի հեղինակ դարձան լեհ Լուկաշ Պիշչեկը, անգլիացի Ջեյդոն Սանչոն և պորտուգալացի Ռաֆաել Գերեյրուն։

Այդ հաղթանակից հետո Լյուսյեն Ֆավրի թիմը վաստակեց 42 միավոր և հավասարվեց երկրորդ տեղում ընթացող «Լայպցիգին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել։

Առաջատար Մյունխենի «Բավարիան» ունի 43 միավոր և փետրվարի 16-ին կմրցի «Քյոլնի» հետ։

Գերմանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Բորուսիա» - «Այնտրախտ»՝ 4։0

Լուկաշ Պիշչեկ, 33, Ջեյդոն Սանչո, 49, Էրլինգ Հոլանդ, 54, Ռաֆաել Գերեյրու, 74




Լուրեր թեմայից