Լրահոս

«Մանչեսթեր Սիթի»․ Մենք հիասթափված ենք, սակայն զարմացած չենք

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը մեկնաբանել է ՈւԵՖԱ-ի որոշումը, համաձայն որի՝ անգլիական ակումբն առաջիկա երկու մրցաշրջաններում զրկվելու է Չեմպիոնների լիգայում հանդես գալու իրավունքից։ Անգլիայի գործող չեմպիոնի նկատմամբ նման պատիժ էր կիրառվել ֆինանսական ֆեյր-փլեյը խախտելու համար։

«Մենք հիասթափված ենք, սակայն զարմացած չենք, որ նման որոշում է կայացվել։ Այդ գործը պետք է վերանայվեր անկախ կազմակերպության կողմից։ 2018-ի դեկտեմբերին ՈւԵՖԱ-ի հետաքննությունների գրասենյակը գրել էր հնարավոր որոշման մասին, չնայած այդ ժամանակ հետաքննությունը դեռ չէր էլ սկսվել։ Եթե հաշվի առնենք լուրերի արտահոսքը, ապա մենք հստակ գիտեինք, թե ինչպիսի վճիռ է կայացվելու։

Ակումբն ՈւԵՖԱ-ի կարգապահական մարմնին ներկայացրել է բողոք, որը լրիվ համապատասխանում է Մարզական արբիտրաժային դատարանի (CAS) բոլոր կանոններին։

Եթե կարճ, ապա գործը հարուցել է ՈւԵՖԱ-ն, հետաքննել է ՈւԵՖԱ-ն և որոշում է կայացրել ՈւԵՖԱ-ն»,- ասված է ակումբի մամուլի ծառայության հայտարարությունում։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» գործի փաստերն ՈւԵՖԱ-ից թաքցնելու համար ստիպված կլինի վճարել նաև 30 միլիոն եվրո տուգանք։

 




Լուրեր թեմայից