Լրահոս

Հոլանդը՝ «Բորուսիայի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» նորեկ Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Բունդեսլիգայի՝ հունվարի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Նորվեգացի հարձակվողը հունվարին 2 հանդիպում է անցկացրել նոր ակումբի կազմում և դարձել 5 գոլի հեղինակ։ Ընդ որում, 19-ամյա ֆուտբոլիստը բոլոր խաղերում դուրս է եկել փոխարինման։

Հիշեցնենք, որ Հոլանդը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բորուսիա» էր տեղափոխվել ավստրիական «Զալցբուրգից»։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։




Լուրեր թեմայից