Լրահոս

Նեյմար․ Սանչոն յուրահատուկ ֆուտբոլիստ է

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին դիմակայությունից առաջ խոսել է մրցակցի անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի մասին։

«Կասկած չկա, որ «Բորուսիայի» հետ հանդիպումները հիանալի պահեր են պարգևելու երկրպագուներին։ Երկու թիմերն էլ սիրում են հարձակվողական ֆուտբոլ։

Մրցակցի կազմում կան ֆուտբոլիստներ, որոնք կարող են վճռել խաղի ելքը։ Այդպիսին է  նաև Ջեյդոն Սանչոն։ Ինձ դուր է գալիս նրա ոճը։ Սանչոն յուրահատուկ ֆուտբոլիստ է, որն արդեն ապացուցել է իր բարձր կարգը։

Հուսով եմ, որ լավ հանդիպումներ կանցկացնենք և կհասնենք դրական արդյունքի»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ 19-ամյա Սանչոն Գերմանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 19 խաղում դարձել է 12 գոլի և 13 արդյունավետ փոխանցման հեղինակ։

 

 




Լուրեր թեմայից