Լրահոս

Սուլշեր․ Իգալոն չէր հավատում, որ 30 տարեկանում հայտնվել է իր սիրած ակումբում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը խոսել է թիմի նորեկ Օդիոնե Իգալոյի մասին։

Մենք Իգալոյին ձեռք ենք բերել, որպեսզի նետենք մարտի։ Նա կարող է մտնել փոխարինման և դառնալ գոլի հեղինակ։ Օդիոնեն թիմի մասնիկն է և մեզ հետ միասին մեկնելու է «Չելսիի» հետ խաղին։ Ճիշտ է, նա բաց է թողել 2 շաբաթ, բայց դա արել ենք մեզ ապահովագրելու համար։ Ֆուտբոլիստն աշխատել է մեր տրամադրած ծրագրով։ Նա չէր հավատում, որ 30 տարեկանում հայտնվել է իր սիրած ակումբում։ Հույս ունեմ, որ մեր նորեկը կկարողանա իրեն լավագույնս դրսևորել»,- նորվեգացի մասնագետի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը նիգերիացի հարձակվողին արգելել են մարզումներին մասնակցել կորոնավիրուսի պատճառով։ 30-ամյա ֆուտբոլիստը կմարզվի թաեքվոնդոյի Մեծ Բրիտանիայի հավաքականի հետ։

Իգալոն այս ձմռանն անգլիական ակումբ էր տեղափոխվել չինական «Շանհայ Շենհուայից», որի կազմում անցկացրած 19 խաղում դարձել էր 10 գոլի հեղինակ։ 




Լուրեր թեմայից