Լրահոս

«Մանչեսթեր Սիթին» 2 մրցաշրջանով հեռացվեց Չեմպիոնների լիգայից

ՈւԵՖԱ-ն անգլիական «Մանչեսթեր Սիթիին» զրկել է հաջորդ երկու մրցաշրջաններում Չեմպիոնների լիգայում հանդես գալու իրավունքից, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Անգլիական ակումբի նկատմամբ նման պատիժ է կիրառվել ֆինանսական ֆեյր-փլեյը խախտելու համար։

Բացի դրանից, «Մանչեսթեր Սիթին» ստիպված կլինի նաև 30 միլիոն եվրո տուգանք վճարել փաստերն ՈւԵՖԱ-ից թաքցնելու համար։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշարում Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում մրցելու է Մադրիդի «Ռեալի» հետ։




Լուրեր թեմայից