Լրահոս

Տիտե․ Նեյմարն աշխարհի երեք լավագույն ֆուտբոլիստներից մեկն է

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն գնահատել է ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի խաղը։

«Նեյմարը վնասվածքների պատճառով կորցրել է մարզավիճակը։ Նորմալ պայմաններում նա ինձ համար աշխարհի երեք լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Երբ Նեյմարը լավ մարզավիճակում է, խաղամակարդակով զիջում է միայն Կրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսիին։ Ազարը նույնպես հրաշալի խաղացող է, բայց նա այն ֆուտբոլը չի ցուցադրում, ինչ Նեյմարը, նույնը կարող եմ ասել նաև Դե Բրույնեի մասին։

Սոցցանցերը ճիշտ տպավորություն չեն թողնում բրազիլացու մասին։ Բայց կա նաև մեդալի հաջորդ կողմը, որը տեսնում են միայն լրագրողները»,- Տիտեի խոսքը մեջբերում է A Bola-ն։

Հիշեցնենք, որ Նեյմարը Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 14 խաղում դարձել է 13 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։

 




Լուրեր թեմայից