Լրահոս

Վալվերդե․ Ավելի շուտ կտեղափոխվեի Ավստրալիայի առաջնություն, քան կաշխատեի Անգլիայում

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է անգլիական Պրեմյեր լիգա հնարավոր տեղափոխության մասին։

«Երբեմն մարդիկ ինձ հարցնում են Անգլիայում աշխատելու մասին։ Իսկ ես պատասխանում եմ, որ ավելի շուտ կտեղափոխվեի Ավստրալիայի առաջնություն, քան կաշխատեի Անգլիայում։

Կարիերան հավերժ չէ և պետք է օգտվել առիթից ու ապրել էկզոտիկ երկրներում։ Չեմ պատրաստվում արագ որոշում կայացնել, առայժմ ապագայիս հետ կապված ծրագրեր չունեմ»,- 56-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Վալվերդեն «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր հունվարի 14-ին։ Նրան փոխարինել է 61-ամյա Կիկե Սետյենը, որը 2.5 տարվա պայմանագիր կնքել կատալոնացիների հետ:




Լուրեր թեմայից