Լրահոս

«Լոռին» պարտվեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» երկրորդ թիմին

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջատար Վանաձորի «Լոռին» Անթալիայում շարունակվող ուսումնամարզական հավաքի ընթացքում ստուգողական խաղ անցակցրեց Մոսկվայի «Լոկոմոտիվ-2»-ի հետ և պարտվեց նվազագույն հաշվով։

Դավիդ Կամպանյայի գլխավորած թիմը հանդես էր գալիս հետևյալ կազմով․

«Լոռի». Վարդան Շահատունի, Ջիանի, Տոդե Ջակովիչ, Ալեքսանդր Յեուլե, Քրիստիան Խիմենես, Խուլիան Մենդոսա, Յերայ Խիմենես, Ռոբերտ Մինասյան, Արման Մկրտչյան, Վահագն Այվազյան, Դավիթ Ղանդիլյան։

«Լոռին» հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 16-ին՝ մրցելով Դանիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ֆրեմադ Ամագերի» հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի ընթացիկ առաջնության 15-րդ տուրից հետո «Լոռին» 28 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Ֆոտո՝ «Լոռիի» մամուլի ծառայություն

 




Լուրեր թեմայից