Լրահոս

Աշխարհի ամենաթերագնահատված ֆուտբոլիստն՝ ըստ Ռակիտիչի

Կատալոնական «Բարսելոնայի» խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը Bleacher Report-ի հետ զրույցում ասել է, թե ով է իր կարծիքով ամենաթերագնահատված ֆուտբոլիստն աշխարհում։

«Շատերն են այդպիսին։ Ժոզե Մոուրինյոն ասում էր, որ դա ես էի, և նա ճիշտ էր. կատակում եմ։ Իրականում, թերագնահատված ֆուտբոլիստները շատ են, բայց ինձ համար դա «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչն է»,- ասել է Ռակիտիչը։

31-ամյա ֆուտբոլիստը պատասխանել է նաև մի քանի այլ հարցերի․

Ո՞վ է բոլոր ժամանակների քո ամենասիրելի ֆուտբոլիստը։

Ռոբերտ Պրոսինեչկին։

Ո՞րն է քո ամենասիրելի ստադիոնը, բացի «Նոու Կամպից»։

«Սևիլիայի» ստադիոնը։

Ո՞վ է լավագույն դարպասապահը, որի դեմ խաղացել ես։

Ես նույն թիմում խաղացել եմ երկու լավագույն դարպասապահների` Նոյերի և Տեր Շտեգենի հետ։

Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ մրցաշրջանում Ռակիտիչը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 17 խաղում աչքի է ընկել 2 գոլային փոխանցմամբ:




Լուրեր թեմայից