Լրահոս

Մալկոմը՝ Մեսիից ստացած ամենաարժեքավոր խորհրդի մասին

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող, «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Մալկոմը խոսել է կատալոնական ակումբի առաջատար Լիոնել Մեսիի հետ իր հարաբերությունների մասին։

«Շատ լավ հարաբերություններ ունեի Մեսիի հետ։ Նա ֆանտաստիկ, բացառիկ անձնավորություն է ոչ միայն խաղադաշտում, այլ նաև սովորական կյանքում։ Ես շատ ջերմ հարաբերություններ ունեմ Լեոյի և նրա ընտանիքի բոլոր անդամների հետ։

Ամենաթանկ խորհուրդը, որը ստացել եմ Մեսիի՞ց․ մի անգամ նա ինձ ասաց․ «Ինչ էլ որ լինի, միշտ հանգիստ եղիր և ձգտիր ամեն օր կատարելագործվել»»,- բրազիլացու խոսքը փոխանցում է championat.com-ը։

Հիշեցնենք, որ Մալկոմը «Բարսելոնայում» ընդամենը 1 մրցաշրջան է անցկացրել և 2019-ի ամռանը 45 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել «Զենիթ»։ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում բրազիլացին անցկացրել է 2 հանդիպում։




Լուրեր թեմայից