Լրահոս

Կլոպի ամենասիրելի պահը «Լիվերպուլում» աշխատելու ընթացքում

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, թե որն է իր ամենասիրելի պահը անգլիական ակումբում աշխատելու ընթացքում։

«Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որը հրաշալի ավարտ ունեցավ։ Երբեք չեմ մոռանա դա։ Այն ամենն, ինչ ես մտածում եմ, ֆուտբոլի մասին է։ Եվ դա առաջին եզրափակիչն էր, որտեղ մենք հաղթեցինք։ Հուսով եմ՝ ոչ վերջինը»,- գերմանացի մասնագետի խոսքը փոխանցում է Liverpool Echo-ն։

Հիշեցնենք, որ Կլոպը «Լիվերպուլը» գլխավորել է 2015 թվականին։ Նրա ղեկավարությամբ թիմը երկու անգամ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ 2018-ին «Լիվերպուլը» պարտվել է Մադրիդի «Ռեալին», իսկ 2019-ին առավելության էր հասել Լոնդոնի «Տոտենհեմի» (2:0) նկատմամբ և պատմության մեջ 6-րդ անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։

 




Լուրեր թեմայից